Կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75. Փաշինյանը չընտրվեց

Քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցը: ԱԺ-ն արձակելու ու ընտրությունները հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» քվեարկեց ձեռնպահ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75. Նիկոլ Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց:

Հավելենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց, այդ մասին նաեւ ԱԺ ամբիոնից հայտնել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ապա նաեւ Լիլիթ Մակունցը: Սակայն պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը ու Լուսինե Բադալյանը դեմ են քվեարկել, Նարեկ Ղահրամյանյանն էլ կողմ: