Կոտայքում Ford Transit-ը բախվել է բեռնատարին

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Ford»-ի վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բ ժշկական կենտրոն։