Կոստանյանը Հորդանանում անդրադարձ է կատարել Հա...

Հոկտեմբերի 30-ին, Հորդանան կատարած այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկկողմ հարաբերությունները կրթության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում: Շեշտվել է երկու պետությունների միջև ուղիղ օդային ուղևորափոխադրումների և երկուստեք վիզային ռեժիմների դյուրացման կարևորությունը: