Կիրակի օրը Կոսովոյում հազարավոր մարդիկ էին պաստառներով դուրս եկել փողոցներ՝ վանկարկելով կարգախոսներ ի աջակցություն նախկին պարտիիզանական առաջնորդների, որոնք դատաքննության տակ են իրենց ենթադրյալ գազանությունների համար, որ իրականացրել են Սերբիայից անկախանալու1998-1999 թթ․ պատերազմի ժամանակ, հաղորդում է The Associated Press-ը։
Ցուցարարները դուրս էին եկել երկրի մայրաքաղաք Պրիշտինայի գլխավոր փողոցները՝ ձեռքներին Հաշիմ Թաչիի լուսանկարները, որը 2020 թվականին լքեց Կոսովոյի նախագահի պաշտոնը, որպեսզի դատարանի առաջ կանգնի ռազմական հանցագործությունների և այլ մեղադրանքների համար, ներառյալ սպանությունները, խոշտանգումներն ու հետապնդումները․ մեղադրանքներ, որոնք նա մերժում է։
Թաչիի նկատմամբ դատական գործընթացը սկսվում է երկուշաբթի Կոսովոյի հարցերով Հատուկ պալատում, որը գտնվում է Նիդեռլանդներում, բայց հանդիսանում է Կոսովոյի իրավական համակարգի մասը։
Կոսովոյի հարցով դատարանը ստեղծվել է նախկին Հարավսլավիայի հարցով ՄԱԿ-ի քրեական տրիբունալից առանձին, որը հիմնականում հետապնդում էր սերբական պաշտոնյա անձանց ռազմական հանցագործությունների մեղադրանքով։
Կոսովոն Սերբիայից իր անկախանալը հռչակել է 2008 թվականին։ Միացյալ Նահանգները և Արևմուտքի մեծ մասը ճանաչում են հռչակագիրը, սակայն Սերբիան դեռևս հակադրվում է դրան։



