Կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է «Արմավի...

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին  հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նշենք, քրեական վարույթը նախաձեռնվել է կոռուպցիայի դեպքի առթիվ, որի շրջանակում էլ ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյան:

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկություններով ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարը։