«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարև...

Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այս տեղեկությունը Քննչական կոմիտեից չեն հաստատել, սակայն փոխանցել են, որ այս պահին էկոնոմիկայի նախարարությունում իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ:
 
Նշել են, որ քննչական գործողություններն իրականացվում են երկու տարբեր վարույթներով: Խուզարկություններ են արվում ինչպես նախարարությունում, այնպես էլ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում: Անի Իսպիրյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից, նա այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից: