Հայաստանի արժեթղթերի կարգավորվող շուկայի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել կորպորատիվ եվրապարտատոմսերի առևտուր Հայաստանի ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի առևտրային հարթակում (գործարքի ծավալը՝ 600 հազար ԱՄՆ դոլար)։
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի եվրապարտատոմսերը (XS2080321198), որոնք միջազգային կապիտալի շուկայում թողարկել է «Դիլիջան ֆայնենս Բ.Վ.» ընկերությունը, ցուցակված են նաև Հայաստանի ֆոնդային բորսայում։
300 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով այս եվրապարտատոմսերն ունեն 5 տարի մարման ժամկետ և տարեկան 6․5% արժեկտրոնային եկամտաբերություն։ Արժեթղթի գնման նվազագույն լոտը կազմում է 200000 ԱՄՆ դոլար։
Հայաստանի ֆոնդային բորսա