Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադնան Գեբրեյեսուսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «Այսօր հասավ նաեւ իմ հերթը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար։ Պատվաստանյութերը կյանքեր են փրկում»,- գրել է նա։ Գեբրեյեսուը չի մանրամասնել, թե որ պատվաստանյութով է պատվաստվել։ Նա նաեւ կոչ է արել մարդկանց պատվաստվել։



