Կոնգրեսի շուրջ 60 անդամներ Բլինքենին կոչ են ա...

Շուրջ 60 ամերիկացի օրենսդիրներ հինգշաբթի դիմել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հորդորելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի նա աջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը և հաջորդ ամիս մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ ազատ արձակի քաղբանտարկյալներին:

Կոնգրեսականները, որոնց թվում են 10 սենատորներ և Կոնգրեսի 48 ներկայացուցիչներ, Բլինքենին կոչ են արել ստիպել Ադրբեջանին շոշափելի գործողություններ ձեռնարկել քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ և դատապարտել Հայաստանի դեմ ուղղված սադրիչ հայտարարությունները, որոնք Արցախի բռնազվթումից հետո վտանգում են խաթարել խաղաղ բանակցությունները։

«Մենք Պետքարտուղարությանը կոչ ենք անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և ռազմագերիներին, նրանց թվում՝ ազգությամբ հայերին, որպեսզի ավելի բարենպաստ միջավայր ստեղծի COP29-ում հաջող դիվանագիտության համար»,-ասված է Կոնգրեսի նամակում: