Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձևակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով :
«Ըստ այդմ, կասկած կա, որ շինարարության ավարտը փաստագրող պատասխանատու անձանց արարքները կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ:
Սա այն շենքն է, որի դիմացի զավթած մայթը երեկ մաքրում էին քաղաքապետարանի աշխատակիցները, որի կառուցապատողը փաստացի տարածքներ էր զավթել նաեւ հարևանությամբ գտնվող դպրոցից»,- գրել է Կարապետյանը:



