Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար ս...
2022 թվականին մեկնարկած կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակվում է: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Ծրագրի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը:
 
Կոլոռեկտալ (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղը մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:
 
Հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով մի քանի բուժհաստատությունում իրականացվում է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը` հավաքագրված 50-75 տարիքային խմբում ընդգրկված և պատահականության սկզբունքով ընտրված բնակչության շրջանում:
2024 թվականից ծրագիրն ընդլայնվել և իրականացվում է ոչ միայն
  • ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,
  • Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում»,
  • այլև`
  • Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր առողջության կենտրոնում»,
  • Երևանի քաղաքապետարանի «Ավան» առողջության կենտրոնում,
  • Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում»,
  • Գյումրու «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում»:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը: