«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին նորից մարզպ...

Նիկոլ Փաշինյանը Ամանորի հաջորդ օրը մարզային այցեր է սկսել և այդ այցերն օգտագործում է իր ենթականերին հրապարակային նվաստացնելու և, ի վերջո, պաշտոնից ազատելու համար։ Մի քանի օրերի ընթացքում պաշտոնից ազատվել են Լոռու և Արմավիրի մարզպետները։ Նրանց չփրկեց նույնիսկ այն հանգամանքը, որ անձնազոհաբար ծառայել են Նիկոլ Փաշինյանի անձին։ Փաշինյանը, ըստ ամենայնի, նախընտրական տրամադրությունների մեջ է, և այստեղ բոլորը կարող են զոհ գնալ հանուն նրա վարկանիշի։

Տեղեկություններ կան, որ Փաշինյանը պատրաստվում է պաշտոնից ազատել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին ու նրա փոխարեն նշանակել նախկինում մարզպետի պաշտոնը զբաղեցրած, ներկայում Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին։

Արարատի մարզպետի ազատումը ևս առանց շոուի չի անցնի։ Այնտեղ էլ Փաշինյանը կպայքարի հօգուտ կախիչների և ցնցուղների, որից հետո կհեռացնի մարզպետին։