Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապա...

Կանադան ուշադիր հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապաշրջափակել միջանցքը եւ ապահովել տեղաշարժի ազատությունը՝ պոտենցիալ հումանիտար ազդեցությունից խուսափելու համար»,- ասվում է Twitter-ում հաղորդագրության մեջ։

Կանադայի ԱԳՆ-ն նաեւ կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել բանակցությունները՝ խնդիրները խաղաղ երկխոսության միջոցով լուծելու համար։