Կոչ եմ անում Հայաստանի բոլոր թեմերի երիտասարդ...

Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր թեմերի երիտասարդներին կիրակի՝ 10։00-ին, համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և միասնական խափանել դավադիր այս ոտնձգությունը, ֆեյսբուքյան իր էջի միջոցով հանրությանն է դիմել Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների ատենապետ Վահան Մարդյանը:

«Սիրելի՛ երիտասարդներ, ինչպես գիտեք, դեկտեմբերի 27-ին ընդվզում է կազմակերպվելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հովվապետի և եկեղեցականների դեմ։

Մենք, որպես Հայ Եկեղեցու երիտասարդներ, թույլ չենք տալու այս սրբապիղծ ծրագրի իրագործումը։

Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր թեմերի երիտասարդներին կիրակի՝ 10։00-ին, համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և միասնական խափանել դավադիր այս ոնձգությունը», - գրել է նա: