
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Հայաստան կատարած այցի ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր զրույցը համապարփակ էր և կենտրոնացած էր մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հիմնական խնդիրների վրա։ Մեր հարաբերությունների ուժեղ և դրական դինամիկան՝ ամրապնդված մարզական և մշակութային կապերով, հաստատում են մեր ժողովուրդների միջև առկա խոր կապերը։ Վստահ եմ, որ այս հանդիպումն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը և կնպաստի մեր ընդհանուր հաջողությանը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։