Կոբախիձեն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու վե...

Վրաստանի իշխանությունների համար սկզբունքային հարց չէ, թե երբ ԵՄ-ն բանակցություններ կբացի հանրապետության հետ համայնքին միանալու վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Սա (ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացումը) մեզ համար սկզբունքային չէ»,- ասել է Կոբախիձեն։

Ավելի ավղ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցությանը գործընթացը գործնականում դադարեցվել է։

Նրա խոսքով՝ Վրաստանի և Եվրամիության հարաբերություններն գտնվում են «դժվար ժամանակաշրջանում»։