Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 171 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ է հասցրել Իրան։ Այս մասին հայտնել են կազմակերպությունից։
ԿԽՄԿ տվյալներով՝ առաջին հինգ բեռնատարները տեղ են հասել ապրիլի 13-ին։ Հորդանանի պահեստից ընդհանուր առմամբ ուղարկվել է 14 մեքենա։ Հումանիտար օգնությունը նախատեսված է շուրջ 25 հազար մարդու համար։
Բեռի մեջ ներառված են վերմակներ, խոհանոցային հավաքածուներ, տարրաներ, բրեզենտ, հիգիենայի պարագաներ, արևային լամպեր, դույլեր և ներքնակներ:
Նշվում է, որ Իրանում սկսված էսկալացիայից ի վեր սա ԿԽՄԿ-ի առաջին մատակարարումն է։ Սա վերջին վեց շաբաթվա ընթացքում իրականացված եզակի անդրսահմանային գործողություններից մեկն է։ Սպասվում է, որ մնացած ինը բեռնատարները երկիր պետք է ժամանեն առաջիկա օրերին։



