
Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ «КДВ» ընկերությունների խմբի սեփականատեր (արտադրում է «Կիրիեշկի», «Յաշկինո» ապրանքանիշերով արտադրանք) միլիարդատեր Դենիս Շտենգելովին, նրա հորը և կնոջը ճանաչել ծայրահեղական միավորում: Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
Նրանց ակտիվները բռնագրավվել և հանձնվել են պետությանը։
Նիկոլայ Շտենգելովը, ըստ Գլխավոր դատախազության, 2014 թվականից ի վեր ֆինանսական օգնություն է ցուցաբերել ուկրաինական ազգայնական գումարտակներին, իսկ նրա որդին՝ Դենիսը (Ավստրալիայի քաղաքացի),հատուկ ռազմական գործողությունի մեկնարկից հետո սնունդ է մատակարարել Ուկրաինայի զինված կազմավորումներին: