Օրենքով նախատեսված է, որ կադաստրի վկայականները համարվում են ճիշտ եւ ունեն ապացուցողական ուժ, քանի դեռ այդ գրանցումները դատարանի որոշմամբ անվավեր չեն ճանաչվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում, այսպես կոչված« սահմանազատման գործընթացի արդյունքում մի շարք բնակիչների հողեր անցել են Ադրբեջանին, թեեւ նրանք ունեցել են կադաստրի վկայականներ:
«Մնացած տեղեկատվությանը չեմ տիրապետում, հնարավոր է՝ նման դեպքեր լինեն: Մնացածը սահմանված կարգով կիրականացվի»,-ասաց նա: