Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ Պետական գործերի...

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է երկրի Պետական գործերի նախագահի պաշտոնում, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովն իր առաջին նստաշրջանում, որը 15-րդ գումարման ԳԺԺ-ի առաջին գործունեությունն է պետական քաղաքականության իրականացման գործում, վերընտրեց ընկեր Կիմ Չեն Ընին ԿԺԴՀ Պետական գործերի նախագահի պաշտոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ առաջնորդն է սկսած 2011 թվականից: