Կիմ Չեն Ընը պարգևատրել է Կուրսկում կռվшծ հյու...

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է ՌԴ Կուրսկի շրջանում մարտական ​​գործողություններին մասնակցած հյուսիսկորեացի զինվորների պարգևատրման արարողությանը: Արարողությունը տեղի է ունեցել Փհենյանում՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի շտաբ-բնակարանում, հաղորդում է KCNA-ն:

Իր ողջույնի խոսքում Կիմ Չեն Ընը նշել է, որ արտասահմանյան ռազմական գործողության բոլոր մասնակիցները գործել են «մեծ սխրանքներ», որոնք կարտացոլվեն ԿԺԴՀ պատմության մեջ: 

ԿԺԴՀ զինված ուժերը, նրա խոսքով, գրավել են «աշխարհի ուշադրությունը» և հաստատել «հերոսական ԿԺԴՀ-ի հզորությունը»։ ԿԺԴՀ առաջնորդը նաև ընդգծել է, որ արտասահմանյան ռազմական գործողության հաղթական ավարտի բանալին «զանգվածային բնույթի հերոսությունն» է։

Զինծառայողներին շնորհվել են բարձրագույն պետական ​​պարգևներ, այդ թվում՝ ԿԺԴՀ հերոսի կոչում։