Կիմ Չեն Ընը հայտնել է, որ պատրաստ է ոչնչացնել...

Փհենյանի հետ առճակատման քաղաքականությունն ինքնասպանություն է Սեուլի համար, Հյուսիսային Կորեան ռազմական սադրանքի դեպքում առանց տատանվելու կկիրառի իր ողջ զինանոցը Կորեայի Հանրապետությունը ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չեն Ընը պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ կատարած այցի ընթացքում։

«Եթե Կորեայի Հանրապետությունը փորձի զինված ուժերն օգտագործել մեր պետության դեմ կամ սպառնալ մեր ինքնիշխանությանն ու անվտանգությանը, մենք առանց տատանվելու գործի կդնենք առկա միջոցների եւ ուժերի ողջ զինանոցը, որպեսզի լիովին ոչնչացնենք Կորեայի Հանրապետությունը»,- նրա խոսքերը մեջբերել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։ «Քանի դեռ Կորեայի Հանրապետության կառավարող գանգստերները չեն գիտակցել Հյուսիսային Կորեայի հետ առճակատման ինքնասպան քաղաքականության սխալականությունը, մեր հանրապետությունը կշարունակի արդարացի պայքարի սկզբունքների վրա հիմնված գործողությունները»,- ավելացրել է Կիմ Չեն Ընը։

Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան մտադիր չէ «միակողմանիորեն» նախաձեռնել «[իր] ճնշող ուժի մեծ իրադարձություններ» Կորեական թերակղզում, բայց եւ «չի պատրաստվում խուսափել պատերազմից»։