Կիևը կարող է Ռուսաստանի հետ զինված դիմակայութ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Կիևը կարող է Ռուսաստանի հետ զինված դիմակայության մեջ հաջողության հասնել Եվրամիության աջակցությամբ։ 

«Ես կարծում եմ, որ Ուկրաինան՝ ԵՄ-ի աջակցությամբ, ի վիճակի է պայքարել և վերականգնել Ուկրաինայի սկզբնական սահմանները»,- TruthSocial սոցիալական ցանցի իր էջում գրել է Թրամփը։ 

Նրա կարծիքով՝ համբերություն դրսևորելու դեպքում և Եվրոպայի ու հատկապես ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցությամբ կարելի է հասնել այն սահմաններին, որոնք եղել են պատերազմից առաջ։

Նա նաև չի բացառել հնարավորությունը, որ Ուկրաինան նույնիսկ կարողանա այդ սահմաններից ավելի առաջ շարժվել։ 

Թրամփը պարզաբանել է, որ նման եզրակացությունների է եկել այն բանից հետո, երբ լիովին ուսումնասիրել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մարտադաշտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն տնտեսական դժվարությունները, որոնք ստեղծվել են Ռուսաստանի համար։