Վաղը ցերեկը Կիեւում եւ Կիեւի մարզում պարետային ժամ չի մտցվի։ Այս մասին հայտնել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում, հաղորդում է УНИАН-ը։
«Նոր տեղեկություն ռազմական հրամանատարությունից։ Վաղը կեսօրից հետո Կիեւում եւ մարզում պարետային ժամ չի մտցվի»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ պարետային ժամը կպահպանվի սովորական ռեժիմով՝ 20:00-ից 07:00-ն։ Կլիչկոն ընդգծել է, որ կիրակի օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի տեղաշարժվել մայրաքաղաքում եւ մարզում։