Կիևում ԱՄՆ դեսպանատունը փակվել է օդային հարձա...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ փակվում է՝ նոյեմբերի 20-ին հնարավոր օդային հարձակման մասին լուրերի ֆոնին։ Հաղորդագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի X-ի էջում։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր լայնածավալ օդային հարձակման մասին: Դեսպանատունը փակ կլինի և ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս պատրաստ լինել անհապաղ ապաստան գտնել օդային հարձակման նախազգուշացման դեպքում», – ասվում է հայտարարության մեջ: ասաց.