Կիևին զենք մատակարարող Եվրոպան անուղղակիորեն...

Եվրոպան, Կիևին զենք մատակարարելով, անուղղակիորեն մասնակցում է Ռուսաստանի դեմ պատերազմին, և դա չի նպաստում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նրա ուշադրությունը գրավել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոյի խոսքերը, որ Եվրոպան պատերազմի մեջ չէ Ռուսաստանի և նրա ժողովրդի հետ, մինչդեռ նույն օրը Նիդերլանդները Կիև է ուղարկել F-16 կործանիչների նոր խմբաքանակ, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի կիրառման շառավղի սահմանափակումների վերացման մասին։ Պեսկովին հարցրել են, թե արդյոք Մոսկվան հակասություններ է տեսնում Եվրոպայի այս դիրքորոշման մեջ, և արդյոք դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար։

«Գրեթե բոլորի պատասխանները դրական են։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպան անուղղակիորեն մասնակցում է, զենքի, տարբեր  համակարգերի և զինամթերքի մատակարարումները շարունակվում են։ Սա անուղղակի մասնակցություն է Ռուսաստանի դեմ պատերազմին։ Իհարկե, եվրոպացիների նման վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղ կարգավորմանը», – պատասխանել է Պեսկովը։