
Կիևի Սուրբ Սոֆիա տաճարում տեղի է ունեցել պատմաբան Վյաչեսլավ Կորնիենկոյի «Ճանապարհ դեպի Մանկերման, կամ այնտեղ և հետ» (Սոֆիայի գրաֆիտիի իրական պատմությունը) գրքի հանդիսավոր շնորհանդեսը: Այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Գիրքը նոր հորիզոններ է բացում պատմական հետազոտություններում, անդրադառնում է Ուկրաինայում հայկական ժառանգությանը վերաբերող թեմաներին։
Պատվավոր հյուրերի շարքում էին Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գևորգ Պետրոսյանը և դեսպանատան աշխատակազմը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության ղեկավար Դավիթ Մկրտչյանը, Կիևի Սուրբ Սոֆիայի ազգային արգելոցի գլխավոր տնօրեն Նելյա Կուկովալսկայան, գրքի հեղինակ, պատմաբան Վյաչեսլավ Կորնիենկոն։