Կիևի ռեժիմը շարունակում է իր ագրեսիվ ահաբեկչական քաղաքականությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Թաթարստանի վրա։
«Թշնամին շարունակում է իր ագրեսիվ ահաբեկչական քաղաքականությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Թաթարստանի իշխանությունները հայտնել էին, որ երեքշաբթի առավոտյան Ելաբուգայում և Նիժնեկամսկում ձեռնարկությունները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Լուրջ վնաս չկա, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը խաթարված չէ։ Ելաբուգայում հարվածել են «Ալաբուգա պոլիտեխ» ուսումնական հաստատության հանրակացարանին, վիրավորվել են ուսանողներ, այդ թվում՝ երկու անչափահաս։