Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչնե...

Ամբողջ Եվրոպայից խորհրդարանական ներկայացուցիչներ են ժամանել Կիև: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Կիև են ժամանել խորհրդարանների ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից: Մայրաքաղաք են ժամանել Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Շվեդիայի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները», - Ստեֆանչուկի խոսքերը մեջբերում է «Ուկրինֆորմ» գործակալությունը: 

Եվրոպացի խորհրդարանականների այցի պատճառները չեն հստակեցվում: