Կիբերհարձակման հետևանքով Լիբանանում «Հեզբոլլա...

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում «Հեզբոլլահի» հարյուրավոր անդամներ տուժել են կիբերհարձակման հետևանքով․ նրանց ռադիոկապի սարքերն անսպասելիորեն պայթել են։  Դեպքը տեղի է ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում:

Sky News Arabia-ն, Reuters-ը, Al Jazeera-ն հայտնում են, որ գործին ներգրավված է Իսրայելը: 

Պայթյունի հետևանքով տուժել է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։

Ըստ Al Jazeera-ի՝ հիվանդանոցները աշխատում են գերծանրաաբեռնված, Բեյրութի հաարավային շրջաններից բազմաթիվ վիրավորների են տեղափոխում հիվանդանոցներ։

Ըստ ստաացված տեղեկությունների՝ պայթում են նրանց մոտ գտնվող կապի սաարքավորումները՝ հեռախոսներ, փեյջերներ և այլն։