Խուզարկությունների հետ ձերբակալություններ կլի...

Տևական ժամանակ է՝ Հայաստանի քննչականի տղաները գործողություններ են իրականացնում Արցախի ներկայացուցչությունում, մեզ համար ակնհայտ էր ի սկզբանե, ամեն ինչը կապված էր երեկվա լսումների հետ, սա այն մեսիջն է, որը մենք ստանում ենք Հայաստանի իշխանություններից։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11–ին, Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ հավելելով, որ այս պահին սղոցում են սեյֆը, քանի որ ինչ–որ փաստաթղթեր են փնտրում։

«Չեմ բացառում, որ հետագայում այդ ամենը շարունակական բնույթ կկրի։ Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախյան հակամարտության էջը չի կարող փակված լինել առանց հաշվի առնելու 120 հազարից ավելի արցախցիների ինքնորոշման հարցը: Սա հստակ է և մենք շարունակելու ենք մեր պայքարը:

Իհարկե ցավալի է, որ մեր հայրենիքում ականատեսն ենք լինում նման դրսևորումների, ունենք այն ինչ ունենք, սպասենք զարգացումներին»,–ասաց նա։

Իսկանդարյանը տեղեկացրեց, որ փրկարարները առգրավել են համակարգիչները փորձում են բացել սեյֆը, ինչ–որ բան են փնտրում, երևի փաստաթղթեր են փնտրում ներդրումային հիմնադրամի հետ կապված, բայց մենք բոլոր փաստաթղթերը բռնի տեղադրումից հետո ներկայացրել ենք քննչական կոմիտե։ Այդ սեյֆում որեւէ փաստաթուղթ չկա։

Ես նույնիսկ քննչական մարմնի աշխատողներին առաջարկել եմ իմ մոտ բազմաթիվ արցախցիների դիմումներ կա, քանի որ մեր հետ ուղիղ կապի մեջ չեն Հայաստանի իշխանությունները, խնդրել եմ իրենց իրենք փոխանցեն այդ դիմումները և փորձեն արցախցիների խնդիրներին ականատես լինել։ Այս պահին որևիցե այլ բան չենք սպասում, զարգացումները կարող են շատ արագ փոխվել։ Ես չեմ բացառում, որ կարող է նաև այլ դրսևորումներ մենք տեսնենք։

Ակնհայտ է, որ այս պահին այն ինչ տեղի է ունենում, սա շոուի երկրորդ սերիան կամ երրորդ սերիան է, սպասենք»,–ասաց նա։