«Առնվազն հոգեկան հիվանդ է պետք լինել նման հիմնավորում ներկայացնելու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Մկրտիչ Դավթյանը, որը մասնակցում էր բողոքի ակցիայի։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը «Սրբազան» պայքարի տասնյակ աջակիցների է ձերբակալել՝ ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով և պահել ձերբակալվածների պահման վայրում՝ անգամ խուզարկության ժամանակ ոչինչ չգտնեով։ Այս առիթով բողոքի ակցիա էր տեղի ունենում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց։
«Անձանց կանգնեցրել են՝ ասելով, որ ցանկանում են զննություն անել։ Բայց խուզարկություն են արել՝ թույլ տալով առաջին խախտումը։ Տեսնելով, որ մեքենայում զենք-զինամթերք չկա, նույնիսկ անձանց խուզարկության արդյունքում էլ համոզվել են ու պարտավոր էին բաց թողնել, բայց ձերբակալել են։ Իրենք իրավունք չունեն ցանկացած մեքենայի կանգնեցնել․ եթե օպերատրիվ տվյալներ ունեն իքս մեքենայում անձանց մոտ զենք կա պետք է նույնականացվի այդ մեքենան, համարանիշը, գույնը, մակնիշը կամ անձանց տվյալները, արտաքինը նկարագրվի։ Այս դեպքում չկա նման փաստ»,- ասաց փաստաբանը։
Մկրտիչ Դավթյանը նշեց, որ սա հոգեբանական ճնշում է սրբազան պայքարի մասնակիցների վրա, որպեսզի նրանց ստիպեն չշարունակել պայքարը հայրենիքի ազատագրման, տարածքների մաս-մաս հանձնման գործընթացի դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։