Ռուսաստանը չի նախատեսում հարձակվել արևմտյան երկրների վրա, և նրա ռազմական դոկտրինն ուղղված է բացառապես պաշտպանությանը, L'invité-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսիացի պատմաբան Էմանուել Թոդը։
«Ռուսաստանի ագրեսիան և հարձակումն Արևմուտքի վրա լիովին բացառված են։ Ռուսական ռազմական դոկտրինն իր բնույթով զուտ պաշտպանական է»,- նշել է նա։
Այնուամենայնիվ, Թոդը նաև հիշեցրեց, որ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի երկրների գերակայությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդագրությունը և բնակչությունը, Ռուսաստանի, նրա ժողովրդի և պետության համար սպառնալիքի դեպքում որոշում կկայացվի կանխարգելիչ հարված հասցնել մարտավարական միջուկային զենքով: Պատմաբանը հույս հայտնեց, որ արեւմտյան առաջնորդները տեղյակ են այս դոկտրինին։
«Ասել, որ այս երկիրը գրավելու է ամբողջ աշխարհը, պետք է, չգիտեմ, խենթ լինել»,- եզրափակեց նա։



