Կովկասի բնության հիմնադրամի (CNF)՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հատկացրած միջոցներից երկու ամենագնաց ավտոմեքենաներ են գնվել:
Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, ամենագնացների ձեռքբերումը կդյուրացնի արգելոցի թե վարչական, թե դաշտային աշխատանքները։
2025 թվականի ընթացքում Խոսրովի անտառ պետական արգելոցը CNF-ի կողմից ստացել էր 130 հազար եվրո։



