«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին Վարդավառի տոնին պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։
«Հարգելի քաղաքացիներ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրինությունը «Վարդավառի» տոնին ընդառաջ հորդորում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
Հաշվի առնելով, առավել հրդեհավտանգ ժամանակահատվածն անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Խնդրում ենք լինել ավելի ուշադիր,աջակցել պետական արգելոցի պահպանության աշխատակիցներին անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն։ Բոլորիս ուրախ Վարդավառ։ Հարգանքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրինություն», - ասված է տնօրինության տարածած հայտարարության մեջ:



