Արագածոտնի մարզի եզդիաբնակ Արևուտ խոշորացված համայնքում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Ալիկ Մստոյանը պարտվել է, հաղթել է Էդիկ Օսեյանը։
Politik.am-ի տեղեկություններով եզդիաբնակ խոշորացված համայնքում բոլոր թեկնածուներն էլ ինքնաառաջադրված էին, բայց Ալիկ Մստոյանին աջակցում էր ՔՊ-ն և իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, իսկ Էդիկ Օսեյանին աջակցել են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանի թիմակիցները։ Ըստ Էության Արևուտում ՔՊ թեկնածուն պարտվել է «Հայաստան» դաշինքի աջակցությունը վայելով թեկնածուին։



