Խոշոր միջազգային բանկերը փակել են Մերձավոր Ար...

Իրանի կողմից Մերձավոր Արևելքում բանկային ու ֆինանսական սեկտորին հարվածներ հասցնելու մասին հայտարարությունից հետո տարբեր խոշոր բանկեր սկսել են փակել տարածաշրջանում իրենց մասնաճյուղերը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ամերիկյան ֆինանսական հսկաներից մեկը համարվող Citigroup-ն աշխատակիցներին հորդորել է լքել գրասենյակները Դուբայի Միջազգային ֆինանսական կենտրոնում և քաղաքի այլ թաղամասում։ Ընկերությունից աշխատակիցներին հորդորել են մինչև հաջորդ ծանուցումն աշխատել տանից։

Նման ծանուցում իր աշխատակիցներին ուղարկել է նաև բրիտանական ֆինանսական հսկան՝ Standard Chartered-ը։

HSBC-ն փակել է բոլոր մասնաճյուղերը Կատարում։

Այս քայլերը ձեռնարկվել են այն բանից հետո, երբ Թեհրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմական հրամանատարության խոսնակը իրանական բանկի վրա հարձակումից հետո մարտի 11-ին հայտարարեց, որ Իրանը թիրախավորելու է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված բանկերն ու ֆինանսական հաստատությունները։

Իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Թեհրանում հարված է հասցվել Իրանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Սեփահ» բանկի հետ կապված վարչական շենքին։