Խոշոր հրդեհ՝ Շերամի փողոցում

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 90/6 հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ, 4-րդ, 12-րդ, 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Երևանի թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական կենտրոնի հերթապահ խումբը։

Այս պահին 11 հրշեջ-փրկարարական բրիգադները պայքարում են կրակի տարածման դեմ. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։