ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է «Доля Воровская» երգը Գյումրու երգող շատրվաններում միացնելուն, նա գրել է
«Գյումրիի քաղաքային իշխանությունը «օդից» շատրվան է ստացել և հիմա չգիտի դրա հետ ոնց վարվի ու ժողովրդական «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ» վիճակում է հայտնվել:
Խորհուրդ կտամ չփորձել այլևս այսօրվա խայտառակությունը` քրեական ենթամշակույթ գովերգող երգով ևս մեկ անգամ շատրվան միացնել:
Հայաստանը պետություն է ու դուք ամեն օր պետք է զգաք պետության համը ձեր բերանում»:



