Իսպանիայում մահացած են գտել ռուսական խոշորագույն Novatek գազային ընկերության նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենյային։ Լյորետ դե Մար առողջարանային քաղաքի տներից մեկում հայտնաբերվել են նաև միլիոնատիրոջ կնոջ և դստեր դիերը։ Այս մասին հայտնում է Telecinco հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ընտանիքին պատկանող վիլլայում հայտնաբերվել են գործարարի կնոջ և 18-ամյա դստեր դիերը՝ դանակահարված։ Պրոտոսենյայի մարմինը հայտնաբերվել է այգում։ Նա մահացել է խեղդամահությունից։ Նրա կողքին հայտնաբերվել է կացին և դանակ։
Ապրիլի 18-ին Մոսկվայի բնակարանում սպանված են գտել ռուսական Գազպրոմբանկի 51-ամյա նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևին, նրա 47-ամյա կնոջը՝ Ելենային և 13-ամյա դստերը՝ Մարիային։