Դեկտեմբերի 17-ին կայացած արտահերթ նիստում Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ինչպես նաև դրան առնչվող օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Այսպես, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ։ Ընդ որում՝ անկախ ընտանիքում երեխաների թվից։
Նշենք, որ ներկայումս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդի դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում՝ 1,5 մլն դրամ։
Նոր մոտեցումը, ինչպես կարծում են Կառավարությունում, թույլ կտա ապահովել առաջին և երկրորդ երեխայի համար տրվող վճարների աճը։



