Խորհրդարանն օգոստոսի 17–ին արտահերթ նիստ կգու...

Կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 17-ին, ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական էջից: 

Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծն է: