Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կրկին նիստ էր անցկացնում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստից վաղ դուրս եկած ԱԺ փոխխոսնակ, խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ անդրադարձ եղե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին ու ՍԴ-ի որոշմանը, խմբակցությունում անհանգստացած չե՞ն, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց.
«Խմբակցությունում ոչ ոք ոչ մի բանով անհանգստացած չէ, մենք անհանգստացած ենք միայն մեր ճիշտ աշխատանքով, մեր գործով»:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ իրենք անհանգստացած են միայն ճիշտ աշխատանքով, իրենց գործով:
«Ինքս, դուրս գալով խմբակցության քննարկումից, անհանգստանալու որևէ բան չունեմ և չեմ նկատել իմ գործընկերների մոտ անհանգստություն այդ հարցի շուրջ»մ-նշեց նա:
Սիմոնյանի խոսքով՝ իրավական պրոցես է տեղի ունենում, և ինքը վստահ է՝ այդ իրավական պրոցեսը ստանալու է իր տրամաբանական ավարտը:



