Խլել են եռատոնը, գնում ենք այն ճանապարհով, որ...

Մենք պետություն ենք, մենք ՀՀ  քաղաքացիներ ենք և մենք գիտենք, որ կան մարդիկ, որոնց առջև մենք ունենք պարտականություններ: Մենք պետք է խոնարհվենք այդ ծնողների առջև, պետք է երախտապարտ լինենք, որովհետև այսօր, որ մենք կանք, դա նրա շնորհիվ է, որ այդ ծոնղները նման դաստիարակություն են տվել , նման հերոսներ են մեծացրել, որոնք 18-19-20 տարեկան են: Չեմ հասկանում, թէ ինչ բարոյական ճգնաժամի մեջ պետք է լինենք, որ հերոսիների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու տեսարան տեսնենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այստեղ օրենք ու իրավունք չի, այստեղ ավելի բարձր արժեքներ կան: 44-օրյա մղձավանջից հետո, մենք էլի մղձավանջի մեջ ենք: Ո՞ւմ եք դուր գալիս դրանով, ի՞նչ եք շահում, որ հերոսի մորը քաշում եք: Ոստիկանությունը չպետք է լինի ինչ-որ մեկի կցորդ»,-ասաց Վարդևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: