Խաղաղության թեման չպետք է լինի ՔՊ–ի մենաշնորհը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այդ թեման պետք է լինի հակառակը՝ ընդդիմության մենաշնորհը։ Ես օրինակ, տեղ ունեմ դրա մասին խոսելու, որովհետեւ իմ նախագահ եղած 10 տարիները եղել են Հայաստանի ամենից խաղաղ տարիները։ Սա հիմնական թեզն է։ Մնացածը՝ էֆեկտիվ կառավարում, թե Հայաստանը տնտեսական ինչ զարգացում պետք է ունենա... խոսենք սոցիալական արդարությունից. երբ ես ընդունել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 56 տոկոս, ես հանձնել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 25 տոկոս։ Երկրի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 10,5 տոկոսով։ Եթե տնտեսական աճը չի բերում աղքատության նվազման, ինձ համար դա անհասկանալի ու անիմաստ տնտեսական աճ է։ Սա նշանակում է, որ ինչ–որ բարիք է ստեղծվում, որը բաժանվում է շատ փոքր թվով մարդկանց մեջ։ Կամ նկարած է այդ աճը։ Երկու տարբերակն էլ վատն են։ Հիմա կարո…ղ եք բացատրել, թե ինչու է վերջին 7 տարում աղքատությունը մնացել նույն վիճակում։ Էդ տնտեսական հաջողությունն ո՞ւր է գնում»,–ասաց նա։



