Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուց...

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ - «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ: Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։

Շուրջ երկու ամիս է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն դրա ստորագրման համար պահանջում է փոխել Սահմանադրությունը և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հարցին՝ արդյո՞ք Երևանն այժմ Բաքվի հետ հենց այս նախապայամնների շուրջ է բանակցում, նախարարը չպատասխանեց: