«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի...

«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները Հայաստանում հնչող որոշ մեկնաբանությունների հետ, ոնց որ հայելային են, որովհետև Հաայաստանում էլ կա տեսակետ, որ խաղաղության պայմանգիրը պետք է բոլոր հնարավոր հարցերը լուծի, Արդբեջանում էլ կա տեսակետ, որ «Խաղաղության պայմանագիրը» բոլոր հնարավոր հարցերը պետք է լուծի:

Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք խաղաղության պայմանագրով գերիները կվերադարձվեն:

«Իմ կարծիքով խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ, որովհետև խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք այսօր ինչ ենք ասում, որ խաղաղության պայմանագրի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից արված հայտարարություններով, 80 տոկոսով համաձայնեցված է»,- ասաց նա: