«Խաղաղության» և անվտանգության անպատասխանատվու...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երբ հարևան, այն էլ ռազավարական գործընկեր երկրում՝ Իրանում պատերազմ է, տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, աշխարհն այս պահին եռում է, կարմրել են դիվանագիտական կապի միջոցների լարերը…

Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները (մյուս պաշտոնյաներին հաշվի էլ չեմ առնում) «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզրշավի են ելել, բայց իրականում պետական միջոցների մսխումով զբաղված են նախընտրական քարոզչությամբ։

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի ոչ բարով կառավարման՝ սրանց պատասխանատվության գիտակցության մասին»։