Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, ասել է Փաշինյանը Կառավարության նիստում:
«Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում ,անգամ մինչև 2029 թվականը: Ուղղակի դա պրոցես է, որը որոշակի ժամանակ կտանի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նշել է, որ ինքը իր համար խնդիր է դրել՝ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը, այսինքն խաղաղության պայմանագիրը ստորագրելուն:



