Կապրենք, կտեսնենք․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ 4 անդամ եր...

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին՝ ակնհայտ է և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել կազմակերպությունից: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցին:  

«Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում: Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, հետաքրքրիր է՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից ինչո՞ւ չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա»,-նշել է նա:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք՝ ԵԱՏՄ երկրները կարող են որոշում ընդունել միությանը ՀՀ-ի անդամակցության դադարեցման մասին՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիuկերը, հետևում է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցից: